Դեսպան Մուհամեդ-Բաղեր Բահրամիին Բաքվից հետ կանչելուց հետո Թեհրանը մտադիր չէ նոր նշանակում կատարել: Իրանի Իսլամական Հանրապետությունը նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ և սառեցնում է ռազմական ու տնտեսական նախագծերի շուրջ համագործակցությունը: Տարաձայնությունների պաշտոնական պատճառը, որի առնչությամբ դիվանագիտական նոտաներ են փոխանակվել, միմյանց ներկայացված մեղադրանքներն են` Թեհրանը Բաքվին մեղադրում է իրանցի միջուկագետ գիտնականների մահափորձն իրականացրած անձանց օգնելու մեջ, Բաքուն պնդում է, որ Թեհրանի հատուկ ծառայությունները Ադրբեջանում գտնվող արտասահմանցիների դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում: